70
Շնչեցի հողի թարմությունը խոր,
Եվ նորի՛ց իմ բաց ու լցված սրտին
Աշխարհը թվաց այնքան թա՜րմ ու նո՛ր։
Արևի ոսկի մատները իջան
Ու գուրգուրեցին հեռուները թաց։ 75
Հավիտյան վազող ու միշտ ժրաջան՝
Խոտերի միջից առվակը խնդաց։
Եվ թեթև՜ նետած սլաքի նման
Դեմից մի թռչուն անցավ սրընթաց։
Ախ, այդ դաշտերի հեռուն ոսկեգույն, 80
Այդ երկինքների կապո՜ւյտը պայծառ․..
Ամեն ինչ կարծես ասում էր հոգուն,
Որ այս աշխարհում, քմահաճ ու չար՝
Պետք չէ՛, որ մարդը հեկեկա անքուն —
Աշխարհում մի օր ապրելու համար։
85
Եվ ես հարց տվի հանկարծ ինքս ինձ,
Թե ո՞ւր ենք գնում այսպես եռանդով։
Չէ՞ որ աշխարհում կա խոր մի կսկիծ,
Ամենքի համար կա մի վիշտ անթով—
էլ ի՞նչ ենք ուզում վերցնել կյանքից 90
Ահաբեկիչի խելագար խանդով։
Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն։
Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,
Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։ 95