Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ես երբեք քեզ չե՜մ մոռանա —
Թառայան...
405
Կայարան Տիխորեցկ։
(Եվ մի՞թե
Ես
Չերգեցի՞
Ձեր կռիվը, կարմիր
410
Ընկերներ...
Նայեցի երկաթե գծին —
Հասկացա, որ ամբողջը — մե՛րն է։
Ու կարմիր հրդեհում հրձիգ
Վառվելով՝ ձգտեցին իրար —
415
Անձրևը նայիրյան թախծի
Եվ արևը քո, ոսկի իմ Իրան։
Հասկացա, որ որպեսզի դուք
Միանաք ու ձուլվեք ի մի —
Պիտի նախ իրար միանան
420
Լույսերը Փարիզի, Պեկինի։
Դեռ պիտի խմիչքը վեդյան
Բյուրավոր սրտեր խանձե։ —
Բայց ուղին ես արդեն գտա՝
Դեռ երեր, անմարմին, անձև...)։
|
|
170