Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/172

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XIX



445 Կարս։
Տասնըիննը թվին։
Տասնըիննը թվի վերջերին։

Նո՛ւյն երկինքն էր՝ կաթսա արևի։
Նույն խշշոցը քչփչան ջրի...

450 Բայց արևը ի՜զուր էր փորում
Կուրացած աչքերը շենքերի։

Իզո՜ւր էր նայիրյան հեռուն
Ունկնդրում քչփչուն ջրին...

Մանկական երազում տեսած
455 Շուքերի նման չկային
Ծանոթներս — լուսե՜ մարդիկ...

Դարձել էր — սրերի հեսան
Կապույտ մանկությունը իմ —
Իմ կանաչ, պայծա՜ռ բարդին...

460 էլ ինչո՜ւ ծիծաղեր հոգիս,
Երբ մի լուրջ քննադատ մի օր
Սարսելով դահլիճն ու ֆոյեն —
Ավետեց ամբողջ աշխարքին,
Որ ծնվել է — մեծ մի պոետ...

465 Որ ծնվել է երգիչ մի վառ
Ու բերել է երգեր հրե.—

Ցնծա, նայիրյան աշխարհ,—
Ցնծա... Եղիշե Չարենց...