Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Սուր ճչա, խնդասիրտ գոռա՛։

Զիգզագներ —
495 Նժույգներ թռան,
Կապվեցին՝ Երևան — Մոսկով․
Թափվեցին շենքերն հնօրյա
Հարվածի տակ երկաթե բազկի։

Ու սրտում իմ վառ խտացան
500 Գալիքները․․․ Ո՞ւր գայիր էլ։ —

Իսկական մարմին ստացած —
Կանգնեց խնդավառ Նայիրին...

XXI



Քսանմեկ։
Հատված քսանըմեկ։

505 Ինչ եղավ քսանըմեկ թվին —
Թող հոգիս գալիքի՛ն գամե,
Թող հոգիս ընդմիշտ արևի։ —

Ընթերցող։ Թո հոգին հիմա
Թող ճեղքեմ երգիս դանակով.
510 — Ես եղա... առաջին նայիրյան
Իսկական Կարմիր Բանակում...

Ու տեսավ Մասիսն հնամյա,
Առաջին անգամ իր օրից —
Չերազած հրաշքի նման —
515 Կռիվը նայիրցի բանվորի...