Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/177

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1924



ՄԱՃԿԱԼ ՍԱՔՈՅԻ ՊԱՏՄՈԻԹՅՈՒՆԸ


(Պոեմ գեղջկական)



Քեզ համար եմ պատմում, գեղջուկ,
Խրատական զրիցը էս:
Ականջ արա, լա՛վ լսի դու,
Խելքի կտոր թե որ ունես։
5 Ռանչպա՛ր, ուշով լսի հիմի,
Թե ոնց քո էս ախպեր Սաքոն
Աղի համար գնաց կռիվ,
Կուռր կտրած ետ եկավ տուն —
Ու թե ընչե՜ր արավ Սաքոն
10 Ու ո՞նց հասավ իր ուզածին —
Ու թե ընչի՞ մաճկալ Սաքոն
Դեմ է հիմի պատերազմին։

I



Մաճկալ Սաքոն իրանց գեղում
Իրա օրում ապրում էր խեղճ։
15 Գեղի ծերին ուներ մի տուն,
էրկու թիզ հող վարելատեղ։