Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ղրկեմ, ասավ մշակներին
Արտդ հնձեն, բերեն քո տուն։
Մշակներն էլ էնպես բերին,
100 Որ մի բուռ էր արտը բիթուն։

VIII



էս ժամանակ Սաքոն ֆռոնթում
Թոփ էր քցում խալխի վրա։
Մեկ էլ, ըհը, դեմից մի թոփ
Թռավ—էկավ, դիպավ նրան։
105 Ընկավ Սաքոն արնակալած
Ու շուռ էկավ հողը գլխին,
Ու թե շունչ կար փորում հալա —
էն էլ փլեց, կտրավ լեղին։
Ու չիմացավ Սաքոն էլ բան,
110 Միայն ոնց որ էրազի մեջ՝
Տեսավ նանին՝ վրեն չոքած
Կժով ջուր էր տալիս իրեն...

IX



Աչքը մեկ էլ բացեց Սաքոն —
Պիտերում էր, լազարեթում,
115 Կուռը կտրած, անտեր ու որբ...
էստեղ բերին, տվին մի թուղթ։
Կարդաց Սաքոն ու իմացավ՝
Հերն էր նամակ գրել գեղից,
Սիրտը կալեց արցունք ու ցավ
120 Ու ետ՝ փորում կտրավ լեղին։
Էն էր գրում պառավ ապին,
Թե ոնց ռեսը հունձքը կերավ