Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ո՞վ է դրանց տվել պատրոն,
150 Բերել-քցել սար ու չոլեր —
Հազար թոփի, պուլեմետրի,
Հազար-հազար թվանքի կեր...

XII



Լազարեթում ընկած էսպես
Միտք էր անում Սաքոն։ Մի օր
155 էկան ասին թե՝ ո՛ղջ ըլես,
Չկա էլ թագ ու թագավոր։
Ասին՝ ռսի հողի վրա
Ազատութեն հիմի պտի․․.
Լավ է, ասավ Սաքոն իրան
160 Ու դուրս գրվեց լազարեթից։
Ոնց որ մորութ թազա ծնած
Քուչա ելավ Սաքոն թիլ֊թիլ․
Քուչում բան չէր փոխվել հալա,
Նայող չկար քյասիբ մարդին։

XIII



165 Թագավորը դուզ է, չկար,
Համա նրա տեղը թախտին
Նստել էին թե եներալ,
Թե ափիցեր-հարուստ մարզիկ։
Չէր վերջանում կռիվն էլ ետ,
170 էլ ետ զորքին քշում ֆռոնթ
էլ ետ ախպեր-սալդաթի հետ
Խոսում էին շառ ու զոռով։
Ելավ Սաքոն, գնաց դիվան,
Թե ապրուստ տան, խարջ տան փորի —
175 Ըսկի ռեխին նայող չելավ
Ու ուշք գնող նրա օրին։