Ման էր գալիս էսպես քաղցած
Սաքոն էդ մեծ քաղքի մեջին։
Ու մի օր էլ ասին՝ հեռվանց 180
Մարդ է գալիս — «ընկեր Լենին»։
Ասին՝ ինչքան աշխատավոր,
Ինչքան բանվոր, ռանչպար որ կա -
էդ բոլորի մեծն է Լենին,
էդ բոլորի առաջնորդը։ 185
Ինչ բանվոր կար էդ մեծ քաղքում
Դիփը վակզալ գնաց, որ էն
Լենին ասած ընկեր մարդուն
Պատիվ բռնեն, դիմավորեն...
XV
Ելավ ինքն էլ գնաց վակզալ։ 190
Առաջ անցավ սալդաթ Սաքոն:
Էդ սհաթին պոեզն էկավ,
Պոեզի մեջ քսան վագոն։
Ու դուրս էկավ ընկեր Լենին,
Բանվոր խալխը տվավ ուռա։ 195
Սաքոն խառնեց նրանց ձենին
Ըռանչպարի ձենը իրա։
Ու երբ մի քիչ ձենը կտրավ —
Խոսեց Լենին ժողովրդին,
Ու ետ էնպես խոսքեր ասավ, 200
Որ ջուր խմեց դիփի սրտից։
XVI
Մինչև հիմի, ասավ Լենին,
Աղի համար կռիվ արիք,
Հիմի վախտն է, որ ձեր սվին
Շուռ տաք էլ ետ՝ դեմ տաք ազին։