Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

205 Ասավ՝ բուրժո՛ւյն է թշնամին
Կռիվ ղրկած բանվոր խալխի,
Նա՛ է խմում արյունն հիմի
Ժողովրդի ու աշխարքի,
Ձեզ կռիվ է ղրկել, ասավ,
210 Ձեզ պես հալալ բանվորի դեմ,
Որ ձեր ձեռով տիրե աշխարհ,
Դուք կոտորվեք — ինքը ուտե։

XVII



Էլ վերջ, ասավ ընկեր Լենին.,
էս արնախում պատերազմին.
215 Պատերազմը ներսո՛ւմ պտի,
Որ բուրժույի հոգին հանի։
Ի՞նչ ունենք մենք սալդաթի հետ
Ըլի նեմցի, ըլի ռսի.
Ամեն սալդաթ հալա տգետ
220 Ու բուրժույի ձեռին եսիր։
Մենք բարև ենք ղրկելու էդ
Գերման զորքին ու բանվորին,
Որ վեր կենա բուրժույի դեմ
Քցի նրան ու տրորի...

XVIII



225 Խաղաղութե՞ն ֆռոնթում, ասավ
Կռի՞վ ներս ի բռնավորին.
Հարըստի հետ անենք հեսաբ
Ոլ տա՛նք նրա տռուզ փորին։
Ու երբ, ասավ, հեսաբ արինք
230 Ու բուրժույի մահը տեսանք —