Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուր էլ չկար ռես ու աղա
Ոչ էլ դրանց նման մի բան:
285 Ուզեց Մոսկով գնա էլի,
Անցնի էլ ետ ճամփեն դժար,
Տեսնի թե ի՞նչ կասի Լենին
Հայաստանի խալխի համար...

XXIII



Գյումրի էկավ Սաքոն գեղից
290 Ու Գյումըրվա վակզալի քով
Ըռաստ էկավ մի չավ տղի,
Հետը զրից արավ խելքով։
Բանվոր էր էդ ծանոթ աղեն,
Պարավոզ էր ռեմոնտ անում.
295 Ճանաչում էր հալա դեղեն
Մեր Սաքոյին, հորը, նանուն։
ԶրիՑ արին սրտանց։ Մեկ էլ
էս բանվորը, թե՜ հա՛, շուտով
Տի դաշնակի յախից բռնեն,
300 Որ սավետի Ըլի հետո...

XXIV



Ու ցույց տվավ բանվոր տղեն
էդ դեպոյի դեսը մի քիչ,
Ոնց որ վիշապ էրկաթեղեն
Բրանեվոյի պոեզը մեծ։
305 Մե՛րն է, ասավ, Սաքո ախպեր,
Ըստեղի՛ց ենք նշան տալու...
Դու էլ մնա, ասավ, մեզ հետ -