էլ իզո՛ւր ես Մոսկով գնում...
Մնաց Սաքոն։ Մի շաբաթ անց 310
Բրանեվոյի վրից մին էլ
Հարայ տվին, քշեցին ցած,—
Դե դաշնակն էլ հո չէ՞ր քնել:
XXV
Կռի՜վ, կռի՜վ դաշնակներին,
Իշխանութե՜ն ու ավետական... 315
Սաքոն ինքն էլ գնաց կռիվ,
Չնայած որ կուռը չկար։
Մի քանի օր Գյումրի քաղքում,
Բայազեթում, Կարսա թերթում
Կարմիր բայդաղ տեսավ Սաքոն, 320
Սավետական իշխանություն
Բայց հալա տես, որ ըռանչպար
Խալխը՝ եսիր ցեց դաշնակին՝
Հասկանում չէր սավետական
Իշխանության կարգը կարգին։
XXVI
325
Սեպուն էկավ իրա զորքով,
Մավզերիստներ բերավ հազար,
Կռիվ էղավ էդտեղ հինգ օր,
Հինգ օր էսպես տվին իրար։
Կռիվ տվին մերոնք հինգ օր, 330
Վերջը քաշվան Ղազախու սար,
էդ օրվանից մաճկալ Սաքոն
Բալշևիկ էր, կուսակցական։
Ու բալշևիկ տղերանց հետ
Գնաց Բաքու ու մի տարի