Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

335 Չանցած՝ էկավ իրանց գեղ ետ,
Որ տա ռեսանց տղի փորին...

XXVII



էկավ — գեղը էն չէ՞ր հո էլ.—
Աղքատ խալխը ելել ոտքի —
Ոչ Միկիչ էր գեղում թողել,
340 Ոչ դաշնակի մռութ ու քիթ:
Հարուստներից ով մնացել —
Մաճկալ Սաքոն հախից էկավ,
Ու հաստատվեց էդ գեղում էլ
Իշխանութեն սավետական։
345 Շինականը կպավ գործի
Ու պատերազմ չկար էլ ետ —
Ոչ ինգլիզի, ոչ էլ նեմցի
Ու կամ թուրքի, վրացու հետ։

XXVIII



Հիմի Սաքոն իրանց գեղում
350 Նախագահ է գեղխորհրդի։
Վախտ֊վախտ նստում գիր է գրում
Ռանչպարական «Մաճկալ» թերթին,
Ու թե գեղում խոսք է ըլում
Պատերազմի֊բանի մասին —
355 Նա միշտ էն է զրից անում,
Թե ի՞նչ ասավ ընկեր Լենին։
Ռանչպա՛ր, դու լա՛վ լսի նրան,
Մտի՛կ արա կտրած կռին,
Ու թող ըլի էլ քեզ խրատ
360 էս Սաքոյի զրիցը հին։