Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/191

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XXIX



Մաճկալ Սաքոն Էլ քեզ խրատ,
էս զրիցն էլ քեզ օրինակ։
Մենք շառ չունենք խալխի վրա,
Ոչ էլ կռիվ ու պատերազմ։
365 Համա թե որ էկան մեր դեմ
Բուրժույները, կռվեն միթամ —
Կարմիր Բանակ հիմի ունենք,
Դրանց ռեխին մի լավ կտանք։
Մա՛հ թշնամուն հիմի հարուստ,
370 Մեր տերության վրա թե գան —
Բանվոր խալխին խաղաղ ապրուստ,
Իշխանութեն սավետական...