Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/192

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԱԼԼԱԴ ՎԼԱԴԻՄԻՐ ԻԼՅԻՉԻ, ՄՈԻԺԻԿԻ ԵՎ ՄԻ ԶՈԻՅԳ ԿՈՇԻԿԻ ՄԱՍԻՆ



I



Կարմիր գծից անդին —
Թշնամիներ անթիվ։
Ու հեռախոսը ֆրոնտԻց
Հազում է
5 Շիֆր:

Հեռախոսով հուզումը հոսում է
Կրեմլ։
Կոմուտատոր N.
Դեպի կաբինետը Իլյիչի։
10 Լուրերը թափվում են շտապով,
Հասնում են հենց իրեն;
Ու հոսում են հետո
Տապով
Իր ուղեղի միջից։
15 Գրասեղանի հանդեպ
Հանգիստ
նստել է Իլյիչը։
Կարդում է։