Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/193

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կարգադրում։
20 Գրում:
Կուտակել է ուղեղը,
Սեղմել է,
Կախել է խոհերի գլխին,
Ինչպես ծանրածանր բռունցք։

25 Կիտել է հոնքերը ներքև,
Թերթում է, քրքրում, ջոկում։
Պսպղում է ճակատը լույսի դեմ,
Ինչպես ահագին երկրագունդ։

Լարել է ուղեղը Իլյիչը,
30Ինչպես պողպատե զսպանակ...

Հարկավոր է կռվել, չզիջել...
Հարկավոր է — Կարմիր Բանակ։
Հարկավոր է ցնցել գյուղացուն
Ու բանվորին կրթել։
35 Հարկավոր է քանդել հնի բերդը։
Հարկավոր են գրքեր, թերթեր...
Իսկ հետո՝ դպրոցին կգա հերթը։
Հարկավոր է բանվորի աղից
Պրոֆեսորներ ձուլել...
40 Հարկավոր է, որ ամեն աղախին
Սովորի պետություն դարձնել...

Հարկավոր է...
Ո՞րը թվել:
Հարցեր են՝ անծայր, անթիվ։
45 Իսկ մինչ այդ՝ հեռախոսը ֆրոնտից
Հազում է —
Շիֆր...