Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դիմել է մուժիկն ուրիշի —
Ասել ենճ չի՛ք։
Դե նա էլ — եկել է Իլյիչին։

105 Ծիծաղում է քահ֊քահ Իլյիչը։
Խորամանկ խինդ է աչքերում։
Բոթում է մուժիկին,
Հետո —
Վերցնում է մի թուղթ,
110 Գրում է.—

«Ում որ հարկն է.
Տալ մուժիկին մի զույգ կոշիկ»:

— Էխ֊է՜խ, մուժիկ....
Վերցնում է մուժիկը գլխարկը,
115 Հեռանում է՝ հանելով փոշի։ —

III



Կարմիր գծից անդին —
Թշնամիներ անթիվ։
Ու հեռախոսը ֆրոնտից
Հազում է —
120 Շիֆր։

Ու նորից նստել է Իլյիչը,
Կարդում է, կարգադրում, գրում։
Թռչում է ժամանակը.
Ժամանակը քիչ է։
125 Ու սեղմել է նորից մեր Իլյիչը
Իր ուղեղը՝ ծանրածանր բռունցք։