Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու նորից շտապում է ուղեղը.
Լափում է խոհերը հիմա նա —
Եվ ի՞նչը, ի՞նչը կդիմանա
130Այդ վիթխարի ուժին...

— է՜խ-է՜խ, մուժիկ...
Քեզ հարկավոր էր — մի զույգ կոշիկ,
Եվ կոշիկի համար
Ընդունեց քեզ Իլյիչը։
135— Բայց հասկացա՞ր, մուժի՛կ,
Որ չուներ Իլյիչը ժամանակ,
Որ Իլյիչի համար —
Մեր ժամանակը քի՛չ էր.