Հայրը զենքով եկավ գործարանից այդ օրը։
Դեմքը խիստ էր, անգամ մի քիչ մռայլ։
Երբ մոտեցավ, ուզեց գրկի հորը՝
Կամաց մի կողմ հրեց հայրը նրան։
5
Անխոս, նստեց թեյի։ Միտքը դուրսն էր, հեոուն էր:
Աչքը երկա՜ր֊երկա՜ր հառել էր մի բանի։
Դեմքին դեռ մնացել էր գործարանի մուրը։
Ադ երեկո խոժոռ էր հայրն Իվանի։
Գնում ենք, մորն ասաց, մենք լեհերի վրա. 10
Հանել է լեհերին մեր դեմ էլի Անտանտը։
Բայց հույս ունենք, կնի՛կ, որ կջարդենք նրանց,
Կշպրտենք — անթիվ տանկերո՛վ էլ գան թե՛:
Դենիկինն էր երեկ, հետո Կոլչակն էկավ»
Ու լեհերն են հիմի... Ոչի՛նչ, կնի՛կ:— 15
Կարմիր Բանակը մեր բանվորական
Սովորել է քշել նրանց բնից...»։