Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իր բանվոր հոր հետ միասին
Փորձարան էր գնում նա երբեմն։
Կամ հավաքած իր քաջ ընկերներին դրսի՝
Նա խաղում էր «Կռիվ բուրժույի դե՛մ»։

45 Ձիավոր էր լինում միշտ ինքը։
Նստած ձեռնափայտին պապի՝
Փշում էր փայտե ձին, մինչև ջերմին քրտինքը.
Ողողելով մարմինը՝ վերջ տար թափին։

Մտածում էր Իվանը.— երբ մեծանա
50 Պիտի շոֆեր՝ դառնա, կամ օդաչու.
Պիտի մտնի հետո — Կարմիր Բանակ...
— Դեռ սպասի՛ր, բուրժո՛ւյ,
— Դեռ կգա՛ Վա՛յնկա֊օդաչուն,—
— Դեռ մեծանա՜...

55 Սակայն հայրը էգուց պիտի գնա...
Պիտի ճամփա դնի նրանց—ընկեր Լենինը...
Պիտի խոսքեր ասի նրանը է գոլը։
Իսկ ի՞ինքը...
Պիտի այսպես տնում էլի նստած մնա՞—
60 Արդեն հասակն առած պատանի է թեկուզ...

Եվ նա գիտե՝ արդեն Լենին քեռուն,.
Հրեն նայում է նա այնտեղ պատից՝
Խորամանկ մի ժպիտ աչքերում,
Ահագին մի միտք ճակատին։

65 Այդ նա՛ է, Լենի՛նը։ Այսինքն նա,
Որ ղեկավարն է բանվոր դասի.
Նրա նկա՛րն է միշտ պլակատների վրա,
Միշտ նա՛ է, ամենուր՝ Մարքսի հետ միասին...