Հասկացավ Իվանը,
— Այնտե՛ղ է նա...
Շփոթված՝ գլխարկը հանեց — 130
Եվ սեղմեց ատամները՝ բարկությունից դեղնած:
էլ ճար չկար։ Տեսավ տեղ չե՛ն տա իրեն։
Եվ որոշեց՝ անի, ինչ էլ լինի։ —
Ոտքը խոթեց հանկարծ գրպանը կողքինի —
Եվ բարձրացավ վրեն... 135
Թռավ ուսին նստեր
Մի բանվորի.
Բայց բանվորը ներքև շպրտել
Չփորձեց էլ նրան նորից։
Պտույտ եկավ գլուխը, սիրտը ամուր թակեց: 140
Կարծես աշխարքը ողջ նվիրեցին նրան։
Նայեց... Լենին-քեռին կանգնած էր տախտակե
Ամբիոնի վրա...
Ձեռքը առաջ մեկնած, գլուխը բաց,
Ինչպես տնում կախած այն նկարի խորքից —- 145
Իր հայրիկի ձայնով, մի փոքր բարձր՝
Նա պատգամ էր ասում բանվորական զորքին...
Եվ Իվանին Հանկարծ այնպես թվաց,
Թե տեսել է ինքը նրան վաղուց.