Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ այդ Լենին-քեռին պիտի սիրեր իրան,
150 Եթե տեսներ «բուրժույ», «զորք» խաղալիս։
Ու մտածեց՝ էգուց երթա տեսնի նրան,
Ասի՝ ինձ է՛լ ղրկի, գնամ բանակ
Ասի՝ ուզում եմ ես կարմիր շոֆեր դառնամ —
Լենին-քեռուն բոլոր իր մտքերը բանա...

155 Այսպես՝ աչքերը չիռ Լենին֊քեռուն հառած՝
Երազում էր Իվանը։
Հանկարծ լռեց Լենինը։
Ու դղրդաց նորից բանվորական ուռան.
Ձեռքը մեկնեց առաջ — ու բղավեց ինքն էլ։
160 Զորքը ծփաց հետո ու շարժըվեց առաջ։
Ու դրոշի վրա դիմացի նա
Տառ֊տառ կարդաց վաղուց իմացած իր բառը

«Երրորդ Ինտերնացիոնալ»:


Դրոշակներ նորից։ Այդ ինչքա՞ն են...
165 Եվ կապելով իրար տառերն հազիվ՝
Կարդաց նորից Իվանը՝

«Կորչի՛ բուրժուազին»:


Երգում էր զորքը «Ինտերնացիոնալը»։
Ինքն էլ գիտեր երգել: Երգեց։ նայեց՝ հեռուն
170 Զինվորների նման, գլուխը բաց՝
Երգում էր երգը նույն — Լենին֊քեռին...

Ու խանդոտ մի բոց աչքերին՝
Նայեց նորից Իվանը... Տեսավ՝ հրե՛ն
Հայրը քայլում է՝ մեծ մի հրացան ձեռին —
175 Ու նայում է, նայում Լենին֊քեռուն...