Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ուզեց կանչի նրան,
Բայց այդ պահին հանկարծ
Մի ահռելի ուռա
Կրկին զնգաց։
180 Գոռում էր զորքը ողջ,
Ինչքան որ ձայն ուներ.
Ախ, ունենա՜ր ինքն է՛լ
Մի բարձր ձայն գոնե...

Թնդում էր օդը
185 Նրանց ձայնից,
Ինչպես որոտը՝

«Լենի՛ն, Լենի՛ն»։


Ու ինքը, Լենինը, կանգնած այնտեղ...
Նման էր ողջը — երազի...
Եվ որոշեց Իվանը, որ անպայմա՛ն երթա —
190 Իրա բոլոր մտքերը Լենին֊քեռուն ասի...
Երթա ասի, որ ինքը կուզե շոֆեր դառնալ,
Կամ օդաչու կարմիր՝ թռչել անահ...
Այդ հարազատ, այդ մեծ Լենին֊քեռու առաջ
Իրա բոլո՛ր, բոլոր գաղտնիքները բանա...