Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵՆԻՆՆ ՈՒ ԱԼԻՆ



I



Աշխարհի կենտրոնը — Մոսկո՛վն է։
Մոսկովը Մեկկայից էլ հի՛ն է։
Մոսկովից մեծ քաղաք — չի՛ք:
— Քանի որ Մոսկովի միջին։
5 Ապրում է ինքը — Լենինը։

Տրապիզոնը Մոսկովից հեռո՛ւ է։
Տրապիզոնից Մոսկով —
Չես հասնի ոտքով դու իսկի։
Թե ունես ոսկի՝
10 Կնստես նախ նավ դու
Ու նավով կերթաս նախ Բաթում,
Հետո գնացք նստած
Կհասնես Թիֆլիս,
Հետո Բաքու,
15 Ռաստով.
Հետո կերթա՜ս֊կերթա՜ս
Ու նոր
Կհասնես Մոսկով։

Ա՛յ, Մոսկովում հենց այդ
20 Ապրում է արխադաշ Լենինը։