Նա, որ մեծ է, ինչպես ամենամեծ խալիֆ,
Բայց այնպիսի՛ խալիֆ,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից:
Այս է պատճառը հենց, 25
Որ սիրում է նրան տրապիզոնցի Ալին։
Թիավար է Ալին մի նավակի վրա։
Ստանում է ամիսը —
Երեք ու կես լիրա։
Աշխատում է սակայն առավոտից֊գիշեր։ 30
Ու սիրում է նրան
Տերը, ինչպես գրաստ —
Քշել,
Քշել,
Քշել,
35
Սիրում է Ալին Լենինին:
Նրա մասին նրան
Պատմել է նավաստի մի ռուս:
Ցույց է տվել նրան
Պատկերքը Լենինի. 40
Ասել է.
«— Լենին — կառոշ։
Ալի՛ն ասել է,
— Չո՞կ։
Ուռուսն ասել է. 45
— Յա՞.
Լենին վար —
Բուրժույ յո՛կ»։
Բուրժույ — այսինքն զանգին,
Այսինքն էֆենդի, աղա. 50
Այն, որ նստում են հանգիստ,