Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Ուտում են ուրիշի քրտինք
Ու սիրում են
Միշտ
Ծովափին
55
Նստել նարդի խաղալ:
Հասկացել էր Ալին,
«Լենին — բեյուկ խալիֆ»։
«Բեյուկ խալիֆ» սակայն,
Որ հասկանում է միշտ ֆուխարայի հալից։
60
Ու սիրում էր նրան,
Այդ Լենինին հեռու
Իր չարքաշի սիրով տրապիզոնցի Ալին։
Այդ օրը սուգ էր Մոսկովում
Ու սուգը — վա՛ռ էր։
65
Որբացել էր ասես պրոլետարը։
Ով որ մոտ էր նրան —
Արդեն գիտեր.
— Էլ չկա Կարմիր Ղեկավարը...
Փակել էր աչքերը Ղեկավարը,
70
Որ կյանքում չբանա էլ բնավ։
Քնել էր Ղեկավարը
Անզարթնելի քնով։
Այդ օրը արդեն Կոմկուսը
Հավաքում էր մկան առ մկան
75
Իր ուժերը, որ պատնեշ հյուսե
Անողոք կորուստի դիմաց։
|
|