Այդ օրը ամեն պրոլետար
Մոսկովում, Բաքվում, Թիֆլիսում
Շինել էր իր կամքը — բետոն 80
Ու հոգին — չուգուն.
Պողպատել, էր իրեն, որ էգուց,
Կորուստի տեղ այդ թանկագին՝
Կուռ
Դնե բյուրմկան մի բռունցք 85
Ոսոխի բկին։
Մորմոքող իր սրտով այդ օրը
Մեր երկրում ամեն պրոլետար
Այնպե՛ս էր զգում, կարծես նո՛ր է,
Կարծես նո՛ր է եկել կռվի օրը 90
Եվ ինքը գոռ գրոհ պիտի տա.
Ամփոփե պիտի իր ուժերը,
Հավաքե մկանն իր վերջին,
Որ մնա՛ բանվորի գիկտատուրը
Եվ հաղթե— 95
Առանց Իլյիչի...
III
Ու թռավ ռադիոն այդ օրը,
Ինչպես թուր աշխարհը կիսող
Մահառիթ ռադիոն այդ օրը
Մոսկովից հասավ Տրապիզոն։
100
Այդ օրը այնքա՜ն էր աշխատել,
Որ հալից ընկել էր Ալին։
Մարմինը քրտինք էր պատել,
Բայց պիտի աշխատեր էլի։