Նվում էր ամեն մի մկանը, 105
Նվալով քաշում էր դեպի տուն.
Բավակա՜ն է, ասում էր,— բավակա՜ն է
Հոգնությունը քո...
Երեկո էր։
Մութ ծովափով 110
Գնում էր Ալին դեպի տուն։
Ու տեսավ հանկարծ ծովափին
Իր ծանոթ նավաստուն ռուս:
Մոտեցավ,
Որ ասի սալամ, 115
Սեղմի ձեռքը՝ ծանոթ ինչպես հին,
Ու կամաց փսփսա նրան.
«— Կարաշո՛ Լենին»
Մոտեցավ։
Տխուր էր նավաստին։ 120
Անծանոթ էր դեմքը։ Անօգ։
Ու չասավ մշտական «դրաստի»-ն։
Այլ-
Կամար.
«— Ալի՛, Լենին յո՛կ»։
125
էլ ոչինչ։
Հեռացավ։
Ու ՝թվաց թե
Լեռնացած՝ զարկեց մի ալիք։
Հասկացա՛վ խոսքերի մութ իմաստը 130
Նավաստի Ալին...