Գիշեր է։
Քնել է Տրապիզոնը։
Չի հաչում անգամ մի շուն․
Ոստիկանը միայն, ինչպես շունը՝ 135
Արթուն է.
Հսկում է փողոցում։
Սրթսրթում են սև սոսիները,
Փսփսում են ասես խավարին,
Որ թեկուզ Տրապիզոնը քնել է, 140
Բայց ահա — արթուն է Ալին։
Գողեգող գնում է Ալին
Պատերի տակով դեպի մութը։
Գողեգող գնում է Ալին —
Դեպի ո՞ւր․ 145
— Լոկ ինքը գիտե՛։
Մոտենում է ահա կամացուկ
Մի շենքի։
Կորած խավարում՝
Ցուցանակ կա այնտեղ մի ծուռ․․․ 150
Նկարած է վրան —
Նա գիտե —
Հասարակ —
ՄԱՆԳԱՂ ՈՒ ՄՈՒՐՃ։
Շրջում է այդտեղ գողեգող 155
Ոստիկանը՝ խեթ ու տռուզ։
Կոչվում է շենքը քաղաքում —