Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մոտենում է Ալին ինչպես գող։
Անցնում է մոտից ոստիկանը։

160 Սահում է Ալին կողքով—
Մոտենում է դռանը։
Սեղմում է զանգը։
Զանգից սակայն զիլէ
Խոր լռությա՛ն մեջ
165 Զարկում է
Մի սիրտ։

Բացվում է դուռը։
Մտնում է ներս։
Լոկ պահապանն է,
170 Որ արթուն է դեռ։
Նա ճանաչում է
Կարդաշ֊Ալուն.
Հաճախ գնացել են մեկտեղ լողալու։

Բայց արդեն գիշեր է․
175 Ուշ է արդեն․
Ի՞նչ է հարկավոր Ալուն արդյոք։ —
— Կոնսո՞ւլ․․․

— Խա՜֊խա՜․․․

— Գիշեր է։

180

— Ուշ։

Բայց բախտից Ալու —
Հյուպատոսն հանկարծ ելնում է դուրս։
— «Լենին յո՞կ» — հարցնում է Ալին։
Լռություն։
185 Ինչպես մուրճ՝ տաշող։