Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ — կրծքին խփելով Ալին՝
Մրմնջում է՝

«— Նե՛թ կարաշո»։


Եվ ապա, նայելով գետին,
190 Մի բանից ասես վախելով՝
Ասում է՝ դառնությամբ լի․

«— Ալի պլոխ։ Ալի — աղլիոր»։


Խոնարհում է գլուխը ներքև,
Անխոս վիշտ է հայտնում ու պատիվ
195 Եվ —
Հեռանում է՝ քսվելով պատին...

V



Ուրիշ ի՞նչ։
Ոչինչ։
Խնդալու
200 Կամ լալու կարծեմ պատճառ չի՛ք։—

— Ողջո՞ւյն արխադաշ Ալուն։
— Հաղթանա՜կ գործին Իլյիչի։