Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍՏԱՄԲՈԼ


Ընկեր Մուստաֆա Սուրիու

և ընկերների հիշատակին

I
Լեգենդ է,
Բայց խո՛ր ու հատու։

Ձին,
Բարձած արծաթե թամբով՝
5 Քշե՜լ է սուլթան Ֆաթին
Ու հասել է այստեղ —
Ստամբոլ։

Քշել է հուր ձին դեպի դարը,
Մտել է Այա֊Սոֆիա՛,
10 Ինչպես մահը՝ դաժան ու ահեղ,
Ինչպես մահը՝ միակ։

Զարկել է սուրը մարմարին —
Ճեղքել է սյունը։
Եվ —
15 Նայի՛ր.
Անցել են դարե՜ր, դարե՜ր,
Իսկ իր կամքը դեռ խոսում ու հուզում է։