Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/216

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու չի ընդունում նա քեզ թե —
45 Բայց ոչինչ —
Ժառանգդ է հլու։

Իհարկե, այլ է Պերան,
Ու այլ է հիմա Գալաթան»
Բայց նստած է Ստամբոլի վրա
50 Դեռ շռինդը,
Հռինդը քո տան։

Իհարկե, չկա էլ մեչետ,
Որին տա ժողովուրդը տուրք.
Իհարկե, սուլթան Մեճիտի
55 Սարայները դատարկ են, թափուր
Եվ գերի երկիրը հիմի
Դարձել է՝

«ՌԵՊՅՈՒԲԼԻԿ ԹՅՈՒՐՔ»։


Այս բոլորը ճիշտ է, իհա՛րկե,
60 Այս բոլորը հզոր է ու նոր,
Բայց նո՛ւյնն է հղփացած այս քաղաքը
Որ կոչվում է Պոլիս,
Ստամբոլ։

Մի ոտքը մեկնած Եվրոպա,
65 Մի ոտքը Ասիո մեջքին՝
Նստել է Ստամբոլը հպարտ,
Ինչպես դու, կամ սուլթան Մեճիտ։

Նստել է այստեղ, ինչպես դուք,
Ծծում է հուր ու քրտինք.