Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/217

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

70 Պայքարո՛ւմ է ժողովուրդը թուրք —
Իսկ ինքը —

դի՜նջ։


Այնտեղ —

էնկյուրից էրզըրում —

75 Պայքար է՝

Հաղթանակ կամ մահ, —

Իսկ ինքը —

Լողում է լույսերում,

Ու պարում է,
80

Ու խնդում հիմա։


Վառել է վարիյեթե, սինեմա,
Վիթրիններ, թեաթր ու օթել,
Հրճվո՜ւմ է պոռնիկի նման
Կոկետ։

85 Պարում է ֆոկստրոտ,
Տանգո,
Հագել է —

ֆրենչ ու ֆրաք։

Նազում է —
90

ալաֆրանգա։

Ա՜խ։—

— Զարգացե՜լ է, Ֆաթի՜հ, քո Պոլիսը.
Դու նրան դժվա՛ր թե ճանաչես։
Բայց —
95 Կարծում ես հեռո՞ւ է գնացել
Քեզանից.—

— Չէ՛։