Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/218

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փոխվել է միայն — արտաքինը։
Թե առաջ մի կին էր ոսկրոտ —
100 Նա հիմա —

զարգացած մի տիկին է։

Սիրում է — մայոնեզ ու սինե․․․
Ու պարում է — ֆոկստրոտ․․․

III



Ստամբոլը պարում է — ֆոկստրոտ։
105 Պարում է — իհարկե Պերան։
Ու խնդում է —

իհա՛րկե փոստով —

Մուստաֆա Քեմալի վրա։

Ընթերցող,
110 Մտնում ենք Պերա։

Ահա Թոքատլյանը։
Այստեղ —
Ահա «Restaurant Splendid»։

Մտիր,
115 Թե կուզես տեսնել,
Թե ո՞նց է հրճվում էֆենդին։

Մի հնդիկ կառնե պալտոդ։
Մի խափշիկ — գլխարկդ, թե կուզես։

Կմտնես։
120 Երկնային մի հոտ
Զմայլած հոգիդ կհուզե։