Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոտի֊Լորիգան է այդ հոտը,
Բայց դա հեչ։
Գիաե՞ս դա դու հու
125 Կցնցե ջղերդ — ֆոկստրոտը.
— Թավջութակ,
Սրինգ —

ու դհոլ։


Հասկանո՞ւմ ես՝ այստեղ վիոլոնը
130 Խառնված թմբուկ֊դհոլին՝
Երդում է —

քնքո՜ւշ պոլոնեզ․․․

Աստվածային օյին։

Զարկում է թմբուկը թաք֊թաք,
135 Նվում է կողքին վիոլոնը։
Ու պարում են այդ հեշտին տակտով —
Պոլոնեզ։

Իսկ կինե՜րը․․․
Կինե՜րը․․․
140 Օ կինե՞րը․․․
Հպվում են՝ այնքա՜ն մոտիկ․․․

Հրա՜շք են։
Շիք,
Հոգինե՜ր են։
145 Կամ Լորիգան֊Կոտի․․․

Ու հոսում են շող շշուկները.
Խոսում են.
Լսո՞ւմ ես.