Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/221

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ու կինե՜րը,
Կինե՜րը...
Ռի՛ժ կիները..․
180 Ռուս կիները՝ բոլո՛րը պրինցուհի։
Թեկուզ թանկ են... գները,
Բայց արյունը — կապույտ է ու հին։

Օ եթե տեսնեի՜ն նրանք,
Որ աչքե՛րը շինած
185

սվին —

Անկյունից նայում է իրանց
Մի կարմիր —

իսկական բայլշևի՜կ
,


Բայց հանգիստ են։
190 Դուրսը,
Դռանը —
Կանգնած է ոստիկանը։
Հլու՝
Ղրկել է Մուստաֆա Քեմալը
195 էֆենդու հանգիստը հսկելու։

(Նա արդեն կարգադրել է,
Որ հսկե ոստիկանը խիստ,
Որպեսզի —

բարեկիրթ այդ տները

200 Չմտնեն պոռնիկ ու... կոմունիստ)։

Ու պարում են սիր ու մուսյո,
էֆենդի հեռռ ու փաշա։
Հարբե՜լ են հարբեցնոզ մսով․
Միսը շա՜տ։