Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

205 Ու հոսում են շոգ շշուկները։
Խոսում են։
Առնում են ու ծախում։
Հպվել են իրարու

ու շիկնել են։

210 Լսո՞ւմ ես.
— Ո՛ղջը ծախու։

Ծախվում է ամեն ինչ այստեղ։
Ծախում է —

ով ինչ ունի։

215 Համոզում է ֆոկստրոտը հեշտին,
Որ ծախեն ամենքը.—
Ի՞նչ...

Կինը —
Մարմինը.
220 Մինիստրը — հոգին։
Գի՞նը.
-Չնչի՜ն է.
Ջոկի՛։

Չխաբվե՛ս։
225 Մի գի՛ն է այստեղ։
(Այդպես է օրենքը Ստամբուլի) —
Մի գին են վերցնում այստեղ —
Թե՛ պոոնիկ,
Թե՛ փաշա,
230 Թե՛ — մետրոպոլիտ։
Զարմանո՞ւմ ես, ի՞նչ է, Չարե՛նց։
Օ գլխարկդ հանիր։