Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հասկանո՞ւմ ես՝
Դա իրենց
«Հիմնական Օրենքն» է պարում։
Պարում է Հիմնական Սկզբունքը,
Որ կոչվում է Մասնավոր֊Սեփական։
240
Պարում է՝ աչքեր ու հոնքեր
Ու մարմին ու սմոկինգ հագած։
Խոնարհի՛ր գլխարկդ,
Կռացի՛ր։
Օրե՛նքն է պարում սրահում։
245
Ջազբա՛նդն է նրանց —
Ինտերնացիոնալը։
Նրանց հիմնը կյանքի
Ու մահու։
Ջազբանդը։
250
Նա դարձել է դեվիզ։
Լոնդոնից Նյու֊Յորք ու Բեռլին
Ջազբանդ են պարում երևի
Ամեն մի Կուլիջ ու Չեմբերլեն։
Իսկ Ստամբո՞լը․
255
Ստամբոլը, դե —
Ինչպես հոլը՝ նետված այնտեղից։
Քանի դեռ նստած է այստեղ
Բարեկիրթ էֆենդին այս դեղին։
Էֆենդի՛,
260
Ֆրա՛ք եք հագել դուք։
|
|