Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միայն ֆեսն է ձեր այդ, որ հնից է։
Բայը գիտե՞ք-

Սուլթան Ֆաթուն

Դուք մի փոքր, մի քիշ․․․ արնակից եք։

265 Ստամբո՛ւլ։
Դու պարում ես ջազբանդ։
Դու ուտում ես բար-մայոնեզ։
Նետում եմ ես ահա, հուզված,
Իմ քնքուշ կոմպլիմենտը —
270

քե՛զ։ —

Ինչքան էլ մի պրոլետ-Համբո
Այս խոսքիս նախատինք խառնի —
Մի անո՛ւն դու ունես, Ստամբո՛լ»․ —
Միջազգային պոռնիկ։

IV


275 Հե՛նց այսպես,
Ինչպես այսօր։
ճի՜շտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն
Մի փայտյա բարկասի վրա։

280 Իհա՛րկե,
Բանկետ է եղել,
Պերայում եղել է կերուխում —
Երբ այնտեղ հրեշ մի դեղին
Խեղդել է արխադաշ Սուբխուն։

285 Հրճվել է Թագսիմի սինեման,
Թոքատլյանը, Սպլենդիդը եռուն —