Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/225

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Իսկ այնտեղ քսան խեղդամահ
Օրորվել են սև ջրերում․․․

Ինչ հե՜շտ է բարձրացել այդ օրը
290 էֆենդու «պա»-ն ֆոկստրոտում։
Երկնային մյուզիկ է ու օրոր է
Օրորել նստուկը օդում։

Իր հոգին այն օրը, о այն о՜րը
Ինչ քաղցր հույզեր է հինել․․․
295 Կարծես շեկ, մի շեկ էլեոնո՛րա
Տարել է
Իրեն
...Սինե։

Հե՛նց այսպես,
300 Ինչպես այսօր։
ճիշտ այսպես առկայծել է Պերան,
Երբ նրանց տարել են Տրապիզոն...

Բայց —
305

Լսո՞ւմ եք.

— Նրանք կա՛ն։

Ձմեռա՜ն։

Լսո՞ւմ եք, էֆենդի՛, փաշա՛։
Գոռում եմ էստեղից Բիթլիս.—
— Դեռ կգա կարմիր ռեվա՛նշը։
310 — Դեռ կգա — արխադաշ Սուբխին։

Հասկանո՞ւմ եք՝ նա, որ երեկ
Այստեղից քշեց Անտանտին —