Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այսօր չէ էգուց —
Համբերե՛ք —
315 Ձեզ է՛լ կքշի, էֆենդի՛,

Կարծո՞ւմ եք՝ նա Անտանտին
Իզմիրից թռցրեց Ոսփոր —
Որ այստեղ դուք, էֆենդի՛,
Հղփանաք ու պարեք ֆոկստրո՞տ։

320 Կպարե՜ն դեռ կակուղ ձեր մսերը,
Որ լողում են հիմա ֆոկստրոտում։
Դեռ կզգան մեր զզվանքը

ու սերը —

Մեր սրի համբույրը հատու։

325 Դեռ կգա Ալին նավաստի,
Դեռ կանցնի այս ցոփ Ստամբոլով,
Որ ուռած ձեր բկին նստի՝
Հաստատի կենցաղը նոր։

Կհնձե՜ նա հունձը ձեր բերքի,
330 Կհարթե,
Որ տեղում ցանե նո՛րը։
Ու հետքը սուլթանի ձեռքի
Արնաթոր ճակատից երկրի
Կքերե —
335 ԹՈՒՐՔ ԿՈՄՍՈՄՈԼԸ...