Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Օ, հարկավոր էր այնպե՛ս ճչալ,
Որ որոտո՛ւմ էլ իմանային։
Այսօր մեր կյանքը հանգիստ է քիչ,
Ռումբի շաչյունը այսօր չկա․
20 Թեկուզ այսօր էլ դեռ կա Չեկան,
Սակայն գործում է սառն ու հանգիստ։
Թեկուզ մեր կյանքը հորձանք է դեռ.
Թեկուզ պայքարը կրկի՛ն համառ —
Բայց դադարե՞լ են հո հողմահար
25 Որոտումները թնդանոթի։
Եվ ես առնում եմ քնար եթե,
Փոխում եմ զենքս,— սակայն գիտեմ՝
Թնդանոթները երբ աղմկեն —
Կրկին տողերս կդառնան թեժ...


II

30«Երեկ..․»։
Բառում այս որքա՛ն փորձանք,
Որքան կրա՛կ կա ու կամք անկոր.
Ես ո՞նց երգեմ այս խաղաղ հանգով
Այն տարիները անվերադարձ...
35 Ամեն մի ժամը՝ հիմա մի հարց,
Ամեն վայրկյանը՝ զարմանք մի հուր.
Ամեն մի քայլը՝ սխալ դրած՝
Փոխել կարող էր կյանքը՝ մահու։
Խոր վարանքդո՛վ մի, անհուն ահով,
40 Ես մոտենում եմ հիմա մեր այն
Տարիներին թեժ ու հողմահար,
Երբ մութ էր դեմը, անապահով։
Երբ հողմերում խոզ ու մթագին,
Ինչպես գարնանը ելման ջրեր —