Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Անուշ ճիչերով պատմում էին մեզ
Հազար մանկական զրույց ու երազ

235 Իսկ ավեր դարձած գյուղակն ալևոր,
Ծեր, խորհրդավոր, որպես մեռած հայր,
Ննջում էր անվերջ իր սև նինջը խոր,
Մեռելաստանի իր նինջը մռայլ։
Եվ չէ՛ր հասկանում այդ ժիր, բախտավոր,
240 Չար ալիքների զրույցները չար։

Իսկ այգիների շուրջպարը կանաչ
Ձգվում էր անծայր ու անծայր հեռու։
Բնությունը, գիրգ ստինքները բաց,
Ցոփ կնոջ նման հեթանոս, հլու—
245 Պատրաստ էր ամե՛ն անցորդի առաջ
Իր աշնանային բերքը փռելու։

Երկու ընկերով ներս մտանք այգին
Եվ տեսանք մեր դեմ — խաղողի մի ծով։
Անձնատուր եղած բախտի քմայքին՝
250 Սնվել էր անմահ արևի բոցով։
Հովերը նրան օրորել էին
Կարկաչուն ծովի հեռո՜ւ զնգոցով։

Մոռացած մի պահ հոգնությունը մեր
Վիրավոր սրտի, փոշոտ ոտքերի—
255 Մոռացած ամեն քանդում ու ավեր,
Բնության անճառ հմայքին գերի՝
Չորացած, ծարավ շրթունքները մեր
Վայելում էին բերքը տունկերի—

Երբ տունկերի մեջ․․․ տեսանք մի դիակ։
260 Խեղդամահ արված՝ ընկած էր մի ծեր։