Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/230

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեր հաղթանա՛կն է ամենուրեք...
75 Անհուն լույսով մի, մի նո՛ր փայլով
Մեր աչքերի՛ դեմ պայծառացած՝
Ահա գործերը ձեր արյունոտ
Եվ բախումները արճիճափայ․․․
Եվ ժողովուրդը իմ նայիրյան
8O Հրե հողմո՛վ ձեր, հողմո՛վ ձեր տար,
Եվ կռիվները այն անդադար,
Եվ քաղաքները՝ իրար վրա․․․
Դեռ կյանքը ա՛յլ էր, տագնապը՝ այլ,
Մի ա՛յլ ոգի Էր երկրում տիրում,
85 Բայց աչքերի՛ դեմ ձեր երերուն
Հուրհրատում էր ուրի՛շ մի փայլ։
Երկրում դեռ մուժ էր ու մեգ մռայլ,
Երկրում տիրում էր նայիրյանը․․․
Բացել էր մահը իր բերանը
90 Եվ սպասում էր անայլայլ։
Տարիներում այն դեռ ո՞վ գիտեր,
Որ խորշերո՛ւմ խոր, կյանքի տակին
Եռում էր ուժը մեր ահագին,
Մեր հորձանուտը ահագնաթև։
95 Եվ չտեսա՞վ իմ սիրտը միթե
Մութ հողմերում այն — ո՛ւժը մեր նոր,
Որ վարանքո՛վ մի դեռ նո՜ր, դեռ նո՛ր
Ելնում էր՝ նո՜ր էր, նո՛ր էր հորդել
Եվ մի՞թե, մի՞թե, մի՞թե չերգե՞ց
100 Եվ չողջունե՞ց իմ սիրտը խնդուն
Այն առավոտը — այն խոր մթնում,
Խոր խավարո՛ւմ այն — արևն այն կեզ։
Երկրում երբ մա՛հ դեռ ու մուժ կար մի՝
Այն ո՞ւմ հայացքն էր անահասաստ,
105 Որ մեր գալիքը այնքա՜ն կարմիր