Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ այնքա՜ն, այնքա՜ն պայծառ տեսավ․․․
Եվ շատերի՛ն դեռ թվում էր երբ,
Թե գերեզմա՛ն է մեր դեմ բացվում —
Իմ աղաղակը, իմ երդը չէ՞ր՝
110 Հնչեց խանդով խոր ու խաղացկուն․․․
Խո՜ր հիացքով մի ու խինդով խոր
Ես ողջունեցի այգը երկրիս
Եվ ավետեցի թինդով երգիս
Երկրիս թռիչքը ու բախտը նոր։
115 Եվ աղմկում են եթե այսօր,
Ղժժում են շուրջս ձայներ նորեկ —
Ես հարցնում եմ թախիծով խոր․—
Ձեր ձայնը ո՞ւր էր, ո՞ւր էր երեկ...
Ինչքան էլ խորը ես դեգերեմ,
120 Ինչքան երթին ձեր լինեմ «օտար» —
Գիտեմ՝ երկիրս ինձ փա՛ռք կտա
Եվ սերունդները ինձ կներեն․․․