Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄՈՒՆԱՐՆԵՐԻ ՊԱՏԸ ՓԱՐԻԶՈԻՄ

Ալեքսանդր Մյասնիկյանի

հիշատակին

Այստե՛ղ է Կոմունարների Պատը։
Ցցված է ահա այստեղ նա։
Այս փոքրիկ,
Փորփրած այս ֆասադը։
5 Այս փլատակը դեղնած։

Մնացորդն է առաջվա պատի։
Մի փոքրիկ կտորը։
Մնացել է այն օրից այդպես,
Որպես եղել է։
10 Վրան՝
Հատիկ-հատիկ —
Գնդակների տեղերը։

Մեկ էլ,
Հենց այդ հին քարերի վրա,
15 Վրեժից կիզված իր թակով՝
Փորփրել է դեմքեր
Զարհուրած
Մի քանդակագործ։