Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քանդակել է ապա նա մի կին,
20 Որ մեջքը քարերին հպած,
Անսահման ցասումը դեմքին,
Ստինքները բաց՝
Երկարել է ձեռքերն, ահավոր,
Եվ տենդոտ դեմքը թշնամուն՝
25 Մռնչում

«La Commune est mort
vive la Commune!»

Նա ի՛նքն է։
Ոգին Կոմունի։
30 Ծառացել է։
Կարո՞ղ է էլ ներել։
Եվ շուրջը,
Տղամարդ ու կին,
Նրա՛նք են․ —
35

— Փարիզի
Կոունարները։


Բարձրանում է սրտից իմ.
Ցասման անսայր ալիք։
Ուզում եմ թվել ես նրանց։
40 Բայց անթի՛վ են.
Որի՞ն ես թվեմ։
Այդ նրա՛նց է,
Ելնելով Վերսալից՝
Սվիններով հնձել
45 Գալիֆեն։

Այդ նրանց վրայո՛վ է, որ՝
Պատվանդան շինելով այդ դիերը՝
Բարձրացել է մի օր
Տյերը։