Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

50 Այստե՛ղ են խմբերով բերել
Ու հպել պատին։
Սուլել են գնդակները —
Դիպել են —
Աչքերին,
55 Քունքերին,
ճակատին։
Ծակել են մարմինները,
Մսերիր անցել —
Ու փորել են պատը։
60 Սուլել են անընդհա՛տ, անընդհա՛տ։
Կուտակվել է մինչև
Հենց այս պատի առջև
Դիակների մի պատ։

Բարձրացրել են ձեռքերը վեր,
65 Ծալել են ձեռքերը կրծքերին։
Սեղմել են մարմիններն իրենց․ —
Տեսնո՞ւմ ես՝ այս քարի՛ն։
Զայրույթից պայթող ալքերով
Թքե՛լ են թշնամու երեսին։
70 Որպես կարմիր դրոշ՝
Բարձրացրել է զավակին մի կին։
Ու ո՛չ սարսափ, n՛չ ահ։
Որպես սամում —
Ոռնացել են դեմքին թշնամու՝
75

Vive la Commune!

․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
Հիմա չկան նրանք։
Հիմա չկան։