Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

80 Բայց տեսնում եմ ահա բոցվող,
Հպարտությամբ գոցվող
Աչքերն այն կոմունար աղջկա։
Տեսնում եմ բոցն աչքերի,
Որ վերջին վայրկյանին թռած՝
85 Մնացե՛լ է ահա
Փորփրած
Այն քարերի վրա։
Ու նայում է։
Ի՛նձ է նայում։
90 Պատրա՞ստ ես — ասում է,
Հասկանո՞ւմ ես՝ վայրկյանից մահու
Մենք այսպես — ընկած — սպասո՛ւմ ենք։
Սպասում ենք՝ հպած այս պատին,
Ականջներս ձայներով դեռ լեցո՛ւն են։
95 Մնում ենք, որ գաք, ազատեք,
Որ բերեք — Կարմիր Հատուցումը․․․

Փարիզ։
Մշուշ ու ահ։
100 Ես,
Պոետս,
Լենինյան բայլշևիկս՝
Պատին կռթնած ահա
Լսում եմ նրանց ձայնը,
105 Շշուկը։

Հասկանում եմ ես ձեզ, ընկերնե՛ր։
Դուք մոտիկ եք ինձ։
Հարազա՛տ եք։