Jump to content

Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 2 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ սվիններ ինչքա՜ն
Ծակել են կո՛ւրծքս, երբ —
Մի երջանիկ դիպված
Փրկություն է բերել։
140 Ինչքանն եմ ազատվել հանկարծ —
Ինձ կորած եմ կարծել երբ ես․․․
Ուզո՞ւմ եք՝ ձեզ պատմեմ մի արյունոտ
արկած՝
Մեր պայքարում փոքրիկ դա մի դեպք է
թեպետ։—
145

․  ․  ․  ․  ․  ․  ․

Մի փոքրիկ քաղաքում էր։
Տասնևութը թվին։
Թշնամին դիմանում էր։
Կռվելով՝ մենք քաղաքը տվինք։
150 Թշնամին տիրել էր
Քաղաքի դիրքերին։
Մեր բոլոր ընկերները
Ընկան գերի։

Ես և ընկերս՝
155 Երկու արմեյցի՝
Նետեցինք զենքերս —
Գնացինք։

Բոլոր փողոցները,
Անկյունից-անկյուն,
160 Թշնամին բռնել էր.
Կապել էր փողոցները, որպես հանգույց։
Ես անցա ցանկապատը։
Մտա այգին։